Հայաստանի Հանրապետության տարածքումօգոստոսի 22-ի գիշերը եւ կեսօրից հետո, 24-ի կեսօրից հետո, 25-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 23-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից հայտնել են, որ քամին արեւմտյան է՝ 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-25-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Երեւան քաղաքում օգոստոսի 23-24-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 22-ի եւ 25-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Օգոստոսի 22-26-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։
Գերատեսչությունից զգուշացնում են, որ օգոստոսի 22-26-ին Երեւանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի եւ Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։