2023-ի օգոստոսի 1-ի դրությամբ տեղական գործադիր մարմինների թույլտվությամբ Ղազախստանում աշխատում է 14702 օտարերկրյա քաղաքացի։
Ղազախստանի աշխատանքի եւ բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ղազախստանում աշխատող յուրաքանչյուր չորրորդ օտարերկրացին Չինաստանից է (25,6%)։ Դրան հաջորդում են Ուզբեկստանը՝ 2016 մարդ (14%), Թուրքիան՝ 1411 մարդ (9,5%) եւ Հնդկաստանը՝ 1391 մարդ (9,4%)։
Օտարերկրյա այցելուների մեծ մասն աշխատում է շինարարության (35%), գյուղատնտեսության, անտառտնտեսության եւ ձկնաբուծության (13%), հանքարդյունաբերության եւ քարհանքի (9%), արտադրության (8%), ինչպես նաեւ մասնագիտական, գիտական եւ տեխնիկական ոլորտում (6%): Ներկայում Ղազախստանում կա օտարերկրյա աշխատուժն օգտագործող 1751 գործատու (FLR): Դրանցում ընդգրկված է Ղազախստանի ավելի քան 433,4 հազար քաղաքացի, ինչը աշխատողների ընդհանուր թվի 96%-ն է։