Ադրբեջանցիները դարձյալ կրակել են Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տեխնիկայի ուղղությամբ։
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ օգոստոսի 22- ին` 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք։
Հայկական կողմում կորուստներ չկան։
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։