Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտ օրերս կայցելի Ռուսաստան` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «հացահատիկի գործարքի» վերաբերյալ բանակցություններ վարելու համար։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահի աշխատակազմում ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել էր, որ Պուտինը կարող է հանդիպում անցկացնել իր թուրք գործընկերոջ հետ, սակայն ժամկետները հայտնի չեն:
«Նախագահական աղբյուրներից ստացված տեղեկության համաձայն՝ նախագահ Էրդողանի առաջիկա այցը Ռուսաստան վճռորոշ նշանակություն ունի համաձայնության հասնելու համար։ Թուրքիան առանց Ռուսաստանի նոր երթուղին համարում է «անառողջ»։ Թուրքիայի նախագահի խորհրդական Ակիֆ Քըլըչը մեկնում է Ուկրաինա, իսկ արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ինչպես սպասվում է, կայցելի Ուկրաինա եւ Ռուսաստան»,- հայտնել է թուրքական Yeni Şafak պարբերականը։
Մյուս կողմից` Էրդողանը Պուտինի հետ հանդիպում է նախատեսում Ռուսաստանում։ Ըստ նախագահական աղբյուրների՝ Էրդողանի այցը կարեւորագույն քայլy կլինի «հացահատիկային միջանցքի» մասին համաձայնագրի իրականացումը շարունակելու համար։