Մինչեւ 100 աշակերտ ունեցող դպրոցների մանկավարժները, ինչպես նաեւ հանրապետությունում ԲՏՃՄ (բնագիտական, տնտեսագիտական, ճարտարագիտական եւ մաթեմատիկական) առարկաներ դասավանդող բոլոր ուսուցիչները՝ բացառությամբ մաթեմատիկական առարկաներ դասավանդողների, կստանան հավելավճար։ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը, անդրադառնալով հանրակրթական նոր չափորոշչի ներդրմանը, հայտարարել է նաեւ, որ սեպտեմբերից այն ներդրվելու է 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարաններում։ 10-րդ դասարանում նոր չափորոշչի ներդրումը կիրագործվի հաջորդ ուսումնական տարում։
Քննարկվել են նաեւ պարտադիր եւ կամավոր ատեստավորմանը, ֆինանսավորման նոր մոդելի ներդրմանը, համընդհանուր ներառական կրթության կազմակերպմանն առնչվող հարցեր: Նշվել է, որ առաջիկա սեպտեմբերից ներդրվող ֆինանսավորման նոր մոդելով բոլոր դպրոցներում պարտադիր է լինելու հոգեբանի հաստիքը։ Փոխնախարարը պարզաբանումներ է արել տնօրենների հավաստագրման գործընթացի, նախադպրոցական համակարգում որակավորման տարակարգի ներդրման, նախադպրոցական կրթության նոր չափորոշչի ներդրման մասին: Նշվել է, որ 2022-ին նախադպրոցական կրթության չափորոշիչը փորձարկվել էր 60 հաստատությունում. այս տարի այն կներդրվի եւս 130-ում: