Երեկ 80 տարեկանում մահացել է իտալացի հայտնի երգիչ Տոտո Կուտունյոն: Ձեզ ենք ներկայացնում նրա մասին 10 ոչ այնքան հայտնի փաստ:
1. Տաղանդավոր կոմպոզիտոր եւ երգիչ Տոտո Կուտունյոն երաժշտական կրթություն չուներ, երաժշտական վարպետության բոլոր հմտություններն ինքն է սովորել։ Երգիչը տնտեսական կրթություն է ստացել, բայց ոչ մի օր հաշվապահ չի աշխատել։
2.«L’italiano» երգը, որը մեծ ճանաչում բերեց երգչին եւ պատմում է «իսկական իտալացու» մասին, ի սկզբանե գրվել է Ադրիանո Չելենտանոյի համար, որը հրաժարվել է երգը կատարելուց՝ ասելով, որ առանց այդ երգի էլ պարզ է, որ ինքն իսկական իտալացի է։
3. Առաջին անգամ երաժիշտը սիրահարվել է 14 տարեկանում։ Հետո նա նույնիսկ գրել է իր առաջին երգը՝ «Սիրո ճանապարհը», բայց երկար ժամանակ չի համարձակվել համբուրել աղջկան։ Երբ ապագա երգիչը վերջապես համարձակվել է դա անել, աղջիկն ասել է, որ ավելի շուտ էլ դա կարող էր անել։
4. Երաժշտի համար հեշտ չէր տանել մեղադրանքները։ Երբ նա կատարեց «Le mamme» երգը, երաժշտական քննադատներն ասացին, որ արտիստը շահարկում է մարդկանց զգացմունքները, որպեսզի ավելի շատ սկավառակներ վաճառի։ Կուտունյոն սա ծանր տարավ, քանի որ ստեղծագործությունն իրականում նա գրել էր մոր մահվան օրը։
5. Չնայած Կուտյունոն երկար տարիներ ապրում էր իր սիրելի կնոջ հետ, նրա որդին ծնվել է այլ կնոջից։ Քանի որ երգչուհի կինը՝ Կառլան, չէր կարող երեխաներ ունենալ, Տոտո Կուտունյոն բորտուղեկցորդուհի Քրիստինային խնդրել է լույս աշխարհ բերել իր երեխային։ Երաժիշտը շարունակում էր ապրել իր առաջին եւ միակ կնոջ հետ։
6. Երաժիշտը իտալական «Միլան» ֆուտբոլի ակումբի երկրպագու էր։
7. Իտալացի երգիչը ֆուտբոլից բացի սիրում էր ավտոմրցարշավներ եւ մոտոկրոս, ջրային դահուկներ եւ թենիս:
8. Երգիչը օծանելիք չէր օգտագործում, միայն լոսյոն՝ սափրվելուց հետո։
9. 2012-ին X-factor-3 շոուի եթերում Տոտո Կուտունյոն համբուրել է ուկրաինացի հաղորդավարուհի Օքսանա Մարչենկոյի շուրթերը։ Համբուրելուց առաջ տաքարյուն իտալացին բղավել է. «Մամա Միա»։
10. Երգչի սիրելի ծաղիկները վարդերն էին, քանի որ դրանք, ըստ նրա, խորհրդանշում են կատարելությունը։ Հենց այս ծաղիկներն էր նա նվիրում կանանց եւ հաճույքով ընդունում երկրպագուներից։