Ամերիկյան CBS News-ը հայտնել է, որ ամերիկյան Թենեսի նահանգի Բրայթս կենդանաբանական այգում առանց բծերի միագույն հազվագյուտ ընձուղտ է ծնվել։ Փորձագետների կարծիքով՝ սա աշխարհում միակ մոնոխրոմ ցանցավոր ընձուղտն է։ Կենդանաբանական այգին կենդանու անվան համար մրցույթ է հայտարարել։ Կենդանաբանական այգու տնօրեն Դեյվիդ Բրայթը նշել է, որ վերջին անգամ գրանցված միագույն ընձուղտի մասին արձանագրվել է Տոկիոյում՝ Ուենո կենդանաբանական այգում 1972 թվականին:
Ցանցավոր ընձուղտների տեսակին բնորոշ են սպիտակ ֆոնի վրա դարչնագույն-նարնջագույն բծերը։ 2018-ին այդ կենդանատեսակն ընդգրկվել է անհետացող կենդանիների ցանկում։ «Մեր խայտաբղետ փոքրիկ ընձուղտի միջազգային լուսաբանումը կարող է ընձուղտների պահպանման համար խիստ անհրաժեշտ ուշադրություն հրավիրել, քանի որ վայրի ընձուղտների պոպուլյացիայի գրեթե 40%-ը կորել է միայն վերջին երեք տասնամյակների ընթացքում»,- ընդգծել է կենդանաբանական այգու հիմնադիր Թոնի Բրայթը: