Պետական այցով Ադրբեջանում գտնվող Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը օգոստոսի 23-ին ժամանել է 44-օրյա պատերազմի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջան։
Ուզբեկստանի նախագահին եւ նրա կնոջը՝ Զիրոաթոն Միրզիյոեւին, դիմավորել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ նրա կինը՝ Մեհրիբան Ալիեւան։
Նրանք մասնակցել են Միրզա Ուլուգբեկի անվան թիվ 1 միջնակարգ ամբողջական դպրոցի բացման արարողությանը, հանդիպել բնակելի համալիրի նոր տներ տեղափոխված բնակիչների հետ։