Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-ին, 25-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Ըստ Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի՝ Երեւանի առանձին հատվածներում օգոստոսի 23-ին, 24-ի եւ 25-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Օգոստոսի 23-ին, 26-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 22-ի, 23-ի եւ 26-ի երեկոյան ժամերին կլինի քամու ուժգնացում 15-18 մ/վ, օգոստոսի 24-ին, 25-ին՝ 17-20 մ/վ արագությամբ։
Մարզերում օգոստոսի 23-25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արեւմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։
Լեռնային Ղարաբաղում օգոստոսի 23-ին եւ 24-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։