Վարշավայում ընթացող գրեփլինգի աշխարհի Մ20 առաջնության Gi մրցաձեւում ոսկե մեդալ է ստացել Հայաստանի ներկայացուցիչ Սպարտակ Միքայելյանը։
Հովհաննես Հովհաննիսյանը նույն մրցաձեւում դարձել է արծաթե, իսկ Տիգրան Ղազախյանը՝ բրոնզե մեդալակիր:
Սպարտակ Միքայելյանը հայկական գրեփլինգի պատմության մեջ աշխարհի առաջնությունում առաջին ոսկե մեդալակիրն է: