Վրաստանում 11-րդ անգամ անցկացվում են Agile Spirit միջազգային զորավարժությունները, որին մասնակցում են ՆԱՏՕ-ի եւ գործընկեր 22 երկրների 3 հազար 600 զինծառայողներ։
Զորավարժությունները սկսվել են օգոստոսի 21-ին «Կրծանիսի» ռազմաուսումնական կենտրոնում եւ կշարունակվեն մինչեւ սեպտեմբերի 11-ը եւ կընդգրկեն երկրի արեւելյան ու արեւմտյան շրջանները։
Մասնակից երկրների թվում են նաեւ Թուրքիան եւ Ադրբեջանը։