Հայկական կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) Գյումրու շուրջօրյա կենտրոնում Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. Մասանորի Ֆուկուշիման եւ ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը ստորագրել են դրամաշնորհի պայմանագիր, ըստ որիէ 66 137 ԱՄՆ դոլար կհատկացվի խնամքի կենտրոնի վերանորոգման եւ կահավորման համար։
Դրամաշնորհի միջոցով կվերանորոգվի 2-րդ հարկի միջանցքը, կկահավորվի 2-րդ մասնաշենքի 10 սենյակ, որոնք կհարմարեցվեն տարեց եւ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։
Հիեցնենք, որ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի կառավարումը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ՀԿԽԸ-ին պատվիրակվել է 2020 թվականից:
Ավստրիական զարգացման համագործակցության, Ավստրիական, Իտալական, Ճապոնական եւ Շվեյցարական Կարմիր խաչերի, ԿԽՄՖ ֆինանսական աջակցությամբ մինչ օրս իրականացվել են բազմաթիվ բարեփոխումները, վերափոխումներ ու կահավորման աշխատանքներ:
Աշխատակազմի կարողությունների շարունակական զարգացման նպատակով կազմակերպվել են դասընթացներ, որոնց նպատակն է բարելավել Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի աշխատակիցների մասնագիտական կարողությունները, հատկացրել գիտելիքներ՝ տարեցներին տրամադրվող խնամքի, առաջին օգնության, սոցիալ-հոգեբանական ծառայությունների նոր մոտեցումների եւ մեթոդների վերաբերյալ։
Կենտրոնի հիմնանորոգման, կահավորման, տեխնիկական հագեցման, կենցաղային պայմանների բարելավման եւ խնամքի որակի բարձրացման նպատակով 2020 թվականից մինչ օրս ներդրվել է մոտ 328 միլիոն ՀՀ դրամ։