Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ հրահանգել է ռուսական ռազմական հրամանատարությանը խոցել «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռը։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը դժվար թե վերացնեին Պրիգոժինին առանց Պուտինի հրամանի, գրում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը (ISW):
«Պուտինը, հնարավոր է, եկել է այն եզրակացության, որ բավականաչափ առանձնացրել է Պրիգոժինին «Վագներից» եւ կարող է սպանել նրան՝ առանց առաջնորդին նահատակ դարձնելու մասնավոր ռազմական ընկերության մնացած անձնակազմի համար»,- ասում են վերլուծաբանները:
«Վագների» որոշ հրամանատարներ վերջերս մտել էին մեկ այլ մասնավոր ռազմական կազմակերպություն (ՄՌԿ)՝ «Ռեդուտ» անունով, որը վերահսկում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ վճարումների կրճատման եւ գրոհայինների տեղակայման հնարավորությունների պատճառով Պրիգոժինը կորցրել էր իր բարեհաճությունը «վագներիստների» շարքում։
«Պուտինը կարող է որոշել, որ վագներցիները շահագրգռված են ավելի շատ վարձատրությամբ եւ նոր ՄՌԿ-ներով, քան շարունակել հավատարիմ լինել Պրիգոժինին: Ուստի որոշել է, որ կարող է առանց «ինքն իրեն ցավեցնելու» սպանել Պրիգոժինին»,- ընդգծել է ISW-ն: