Ռուսաստանի ԱԴԾ-ն օգոստոսի 24-ին Ղրիմի Բախչիսարայում խուզարկություններ է սկսել Ղրիմի թաթարների տներում։ Նշվում է, որ ոչ մեկին չի թույլատրվում 300 մետրից ավելի մոտ լինել այն տներին, որտեղ խուզարկություններ են ընթանում։ Մասնավորապես, փաստաբանին թույլ չեն տվել տեսակցել կալանավորված բանաստեղծ, Ղրիմի թաթարերենի ուսումնական գրականություն, բառարաններ եւ ուսումնական այլ նյութեր կազմող եւ դասագրքերի թարգմանիչ Ամեթխան Ումերովին, ինչը նույնիսկ ռուսական օրենսդրության խախտում է։
Ղրիմի թաթարների մեջլիսի ղեկավար Ռեֆաթ Չուբարովը հայտնել է, որ ռուսները նման կերպ վրեժ են լուծում Ղրիմի թաթարներից Ղրիմի հարթակի երրորդ գագաթնաժողովի համար, որը տեղի է ունեցել օգոստոսին Կիեւում, եւ դրսեւորում Ղրիմի անխուսափելի ազատագրման հեռանկարի հանդեպ սեփական վախը։