Ռուսաստանում ստեղծվել է նոր «Дозвон» հեռախոսը, որը տարածքը պաշտպանում է գաղտնալսումից:
Հեռախոսը ստեղծած կազմակերպությունը հայտարարել է, որ սարքը հարմար կլինի օգտագործել այն սենյակներում, որտեղ գաղտնի բանակցություններ են վարվում․ այդ պարագայում այլ սարքերով հնարավոր չի լինի գաղտնալսել տվյալ սենյակում ընթացող խոսակցությունը։
Ռուսաստանում համապատասխան պետական մարմինն արդեն սերտիֆիկացրել է նոր ստեղծված հեռախոսը։