Կառավարության օգոստոսի 24-ի նիստում որոշում է ընդունվել օտարել Երեւանի ջերմաէլեկտրակենտրոնի գույքը։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է՝ կառույցը փաստացի չի օգտագործվել, եւ գույքը ընկերության հետագա գործունեության համար չպահանջվող է։
2021-ի օգոստոսի 27-ի դրությամբ շուկայական արժեքով 9.231.556,098 հազ. դրամ գնահատված գույքը կամրացվի ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետեւ՝ Կոմիտե)՝ Գույքի օտարման գործընթացը կազմակերպելու նպատակով: