Հնդկաստանի Հիմաչալ Փրադեշի հյուսիսային նահանգի Կուլու քաղաքում մուսոնային անձրեւներով պայմանավորված հզոր սողանքի հետեւանքով առնվազն յոթ բարձրահարկ բնակելի եւ վարչական շենք է փլուզվել։ Ավելի շատ թվով շենքեր էլ վնասվել են։
Ըստ The Times of India պարբերականի՝ մարդկային զոհերից հաջողվել է խուսափել վթարային տներից բնակիչներին ու ծառայողներին ժամանակին տարհանելու շնորհիվ։