Օգոստոսի 25-28-ին Երեւանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնել են նաեւ, որ հանրապետության տարածքում օգոստոսի 25-ին ժամանակ առ ժամանակ, 26-ի եւ 29-ի գիշերը առանձին շրջաններում, 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարեւմտյան 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 25-26-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երեւանում օգոստոսի 25-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են, իսկ 29-ին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Օգոստոսի 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 26-29-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ, 25-ին՝ 17-20մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 30-32, երեկոյան՝ 23-25 աստիճան։