Օգոստոսի 24-ին Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը աշխատասենյակում ընդունել է գինեգործների, որոնցից մեկն էլ «Արմենիա վայն» ընկերության գլխավոր տնօրեն Վահագն Մկրտչյանն է՝ կրթության ու գիտության նախկին նախարար Լեւոն Մկրտչյանի եղբայրը: Վերջինս 2003-ին ղեկավարում էր նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական քարոզչական շտաբը, բայց հայտնի դարձավ, երբ նույն Ռոբերտ Քոչարյանի օրոք ֆրանսիական «Մուլեն ռուժ» կաբարեի նմանությամբ Երեւանում բացեց «Վալեմ Պլազան»:
Արա Խզմալյանը եւ Վահագն Մկրտչյանը երեկվա հանդիպմանը քննարկել են գիտացուցադրական եւ ձեռնարկատիրական գործունեության հեռանկարները, որոշվեց առաջիկայում կնքել համագործակցության հուշագիր։