Խորհրդային Հայաստանի երբեմնի ղեկավարներից մեկի՝ Կարեն Դեմիրճյանի հուշարձանն ամենեւին հայ արվեստագետների սրտով չէ:
«Միայն կենդանի արձաններ»,- գրել է նկարիչ, «Գրիգոր Խաչատրյան» մրցանակի կենդանի մարմնացում Գրիգոր Խաչատրյանը` իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով իր իսկ կենդանի արձանը:
Նրա ֆլեշմոբը վերցրել են բազմաթիվ այլ արվեստագետներ:
«Այսօր Հայաստանում տիրող անճաշակության քարակերտ մարմնացումն են ամենուր վխտացող անիմաստ, անկերպար, աչքն ու միտքը վիրավորող մահարձանները։ Դրանք ոչ թե անհատի կերպարի՝ ոգու մարմնացումն են, այլ ներկայացվող անհատի քարակերտ մահվան վկայականները։
«Ազատվի՛ր «գնա մեռի, արի սիրեմ» պատգամից։ Աստծու կողմից կերտված կատարյալ քանդակը մարդն է, դու ես, որի մարմնում դրել է ստեղծագործ միտք՝ վստահել ու պատգամել «կերտի՛ր ինքդ քեզ, քանի դեռ ապրում ես»»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Սպարապետ» Նորայր Այվազյանը իր իսկ կենդանի արձանի լուսանկարի ներքո:
Իր ֆեյսբուքյան էջում կենդանի արձան է կանգնեցրել նաեւ քանդակագործ Սահակ Պողոսյանը՝ այն մակագրելով երկու բառով՝ իմ արձանը: