Դանիայի իշխանությունները կարգելեն սուրբ տեքստերի, դրանց թվում՝ Ղուրանի, Աստվածաշնչի կամ Թորայի հրապարակային հրկիզումը։ Դանիայի արդարադատության նախարար Պիտեր Հումելգաարդը օգոստոսի 25-ին Կոպենհագենում հայտարարել է, որ նման արարքները կդառնան քրեական հանցագործություն, դրանք կպատժվեն մինչեւ երկու տարվա ազատազրկմամբ:
Ըստ նրա՝ Ղուրանի հրկիզման դեպքերը «ծաղրական գործողություններ են, որոնք վնասում են դանիացիների անվտանգությանը թե՛ դրսում, թե՛ տանը»։ Նա հավելել է, որ խոսքը վերաբերում է կարծիք արտահայտելու ավելի քաղաքակիրթ ձեւերին, ոչ թե որեւէ բան մտածելու կամ խոսելու պետական արգելքին։ Դանիայի արտգործնախարար Լարս Լոկե Ռասմուսենն իր հերթին որոշումը կարեւոր ազդանշան է անվանել ։
Դանիայի կառավարությունը նման կերպ է արձագանքել վերջին ամիսներին մահմեդական երկրներում զանգվածային բողոքի ցույցերին, որոնք որոշ դեպքերում հանգեցրին երկկողմ հարաբերությունների սրմանը։ Մինչ օրս Դանիայում խոսքի ազատության սկզբունքին լոյալ վերաբերմունքը ստիպել է Ղուրանի այրումը եւ նման գործողությունները չարգելել։ Նման արգելք է քննարկվում նաեւ Շվեդիայում։