Մեծ Բրիտանիայում հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը հետաքննում է 88 մահվան դեպք, որոնցում, ըստ ամենայնի, ներգրավված է կանադացի խոհարար Քենեթ Լոն: Վերջինիս կասկածում են թույնի հավաքածուներ առցանց վաճառելու մեջ:
Բրիտանական The Guardian-ի տեղեկություններով՝ ապրիլին մեծ թվով մարդիկ առցանց խանութներից գնել են նյութեր, որոնք օգնում են կյանքի հետ հաշիվները մաքրելուն: Կանադայում Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի որոնողական ցանկում էլ ներառել են թունավոր նյութը պատվիրած 232 բրիտանացի հաճախորդների տվյալները: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրանցից 88-ը մահացել են։
Հետաքննության ընթացքում Կանադայի իրավապահները բացահայտել են, որ էլիտար հյուրանոցի 57-ամյա խոհարար Քենեթ Լոուն թույնի մատակարար է։ Լոուին ձերբակալել են մայիսին՝ նրան մեղադրելով 40 երկրների՝ ինքնասպանության մտադրված մարդկանց ավելի քան 1200 թույնի հավաքածու առցանց վաճառելու համար:
Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալությունը շեշտել է, որ 88 դեպքից ոչ մեկում առցանց գնված ապրանքների եւ մահվան պատճառի առնչությունը չի հաստատվել:
Կանադայում ձերբակալված խոհարարը հերքում է ինքնասպանություն գործած մարդկանց օգնելու մեղադրանքը։