Առցանց առեւտուր իրականացնող «Վայլդբերիզ» ընկերությունը 2023 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանում 28-րդ խոշոր հարկատուն է։
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկում «Վայլդբերիզ» ընկերությունը այս տարվա առաջին վեց ամիսներին (հունվար-հունիս) Հայաստանի պետական բյուջե է վճարել 4.7 մլրդ դրամի հարկեր։
ՊԵԿ-ից տեղեկանում ենք՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության վճարած հարկերն աճել են 16 անգամ։ 2022 թվականի առաջին կիսամյակում «Վայլդբերիզ»-ը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում 403-րդ տեղում էր՝ վճարելով 295 մլն դրամ հարկ։