Օգոստոսի 27-ի լույս 28-ի գիշերը ռուսական հակաօդային պաշտպանությունը խոցել է անօդաչու թռչող սարք, որը շարժվում էր դեպի Մոսկվա։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հավելել է, որ զոհեր եւ ավերածություններ չեն եղել։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ օգոստոսի 28-ի գիշերը Բրյանսկի շրջանի տարածքում հերթապահություն անող հակաօդային պաշտպանությունը երկնքում երկու անօդաչու թռչող սարք է խոցել։
Մոսկվայի երկու օդանավակայանների աշխատանքը դադարեցվել էր
ТАСС եւ РИА-Новости ռուսական գործակալություններն ավելի վաղ հաղորդել էին, որ Ռուսաստանի մայրաքաղաքում օգոստոսի 28-ի գիշերը ինքնաթիռների ընդունման եւ մեկնման համար «Վնուկովո» եւ «Դոմոդեդովո» օդանավակայանները ժամանակավորապես փակվել են։ Երկու օդանավակայաններում հետաձգվել է մեկնման եւ ժամանման ավելի քան 15 չվերթ:
03:22-ին ռուսական լրատվամիջոցները հայտնել են, որ օդանավակայանները վերականգնել են իրենց աշխատանքը։