Օգոստոսի 28-ի ուշ երեկոյան, 29-ի գիշերը, 30-31-ին, սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում, 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնել են, որ քամին հարավարեւմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 29-ի ցերեկը կնվազի 4-8 աստիճանով։
Երեւանում օգոստոսի 28-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են, իսկ 29-ին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Օգոստոսի 28-29-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի օգոստոսի 28-ի ցերեկը 32-34, երեկոյան՝ 23-25 աստիճան։