Օգոստոսի 25-27-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը բարձր ինտեսիվությամբ կրակել է Երասխի ուղղությամբ։ Գործարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունից հայտնում են, որ երկու օրվա ընթացքում ավելի քան 60 կրակոց է եղել։
«Ադրբեջանական զինված ուժերը բարձր ինտենսիվությամբ աննախադեպ քանակի կրակոցներ են արձակել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաեւ բանվորների կացարանը»,– ասված է ընկերության հաղորդագրությունում։