Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ օգոստոսի 28-ին ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ են տեղափոխվել 6 բուժառուներ։
Արցախի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 3 բուժառուի՝ ուղեկցողների հետ միասին, որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակում ուղեգրվել են՝ ՀՀ-ում անհետաձգելի բուժում ստանալու համար։
«Արեւիկ» բուժմիավորումում ներկա պահին ստացիոնար բուժում է ստանում 37 երեխա, 4-ը նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքում են: Իսկ Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 87 հիվանդ, 6 բուժառու վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։