Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առեւանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին (ծնվ. 2001):
Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ առեւանգման պատճառների մասին որեւէ հավաստի տեղեկություն դեռեւս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, որը մեկնում էր Երեւան՝ ուսումը շարունակելու նպատակով:
«Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը»,– ասված է հաղորդագրության մեջ:
Եվս 2 հայ երիտասարդներ են առեւանգվել
Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ անցակետում եւս 2 հայ երիտասարդներ են առեւանգվել։