Ալավերդի քաղաքում երկաթգծի այն հատվածը, որտեղ հունիսի 3-ին դժբախտ պատահար էր եղել, քաղաքացիների համար դեռ անցանելի է։ Օրվա տարբեր ժամերին այստեղ կարելի է հանդիպել մարդկանց, որոնք Թումանյան փողոցից երկաթգիծ են մտնում՝ Հայպետշին թաղամաս գնալու համար եւ հակառակը։
Փողոցի կողմից երկաթգծի մուտքը բաց է։ Վերջին ողբերգությունից երկու ամիս է անցել, բայց դեպի երկաթգիծ մուտքն արգելող եւ մյուս կողմում ելք չլինելու մասին տեղեկացնող որեւէ ցուցանակ չի տեղադրվել։
«Կանենք, խնդիր չկա»,- օրեր առաջ «Ալիք Մեդիա»-ին հայտնեց Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանը՝ միաժամանակ վստահ լինելով, որ ցուցանակի տեղադրումով էլ որեւէ բան չի փոխվելու։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎԱլավերդու` կյանքեր խլող կարճ ճանապարհը |
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն էլ դժբախտ պատահարները կանխելու միակ հնարավորությունը մարդկանց հետ բացատրական աշխատանքն է համարում։
Դեռ նախորդ ամիս «Ալիք Մեդիա»-ին ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանն էր հայտնել, որ Ալավերդու նշված հատվածում «իրենք բոլոր տեխնիկական հնարավորությունները սպառել են անվտանգության առումով»։