Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնական էջը վերականգնվել է։
Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը, հղում անելով Արցախի նախագահի աշխատակազմին, հայտնել էր, որ ադրբեջանական կողմը երկար ժամանակ բողոքներ է ներկայացրել Հարությունյանի էջի դեմ։ Սկզբում սահմանափակումներ էին դրվել, ապա այն ամբողջությամբ ջնջվել էր։
Օգոստոսին նշվել էր նաեւ, որ էջի պատասխանատուները սահմանված ընթացակարգերով իրենց բողոք-դիմումն են հղել Ֆեյսբուքի ներկայացուցիչներին՝ ներկայացնելով էջը ջնջելու որոշումը չեղարկելու պահանջ ու հիմնավորումներ: