Ուրեմն, բոլոր նորմալ երկրներում քաղաքացի-պետություն հարաբերություններում անում են հակառակը։ Հարեւան Վրաստանն, օրինակ, 2003-ից սկսեց զարգանալ՝ պետության դերը նվազեցնելով։
Իսկ մեզ մոտ քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանը երեւանցի երիտասարդի ձայնն է ակնկալում՝ խոստանալով, որ նա կարող է «հենց մայրաքաղաքից բնակարան ձեռք բերել»։
Ո՞նց։ Մայրաքաղաքն անշարժ գույքի գործակալությո՞ւն է, բրոկե՞ր, թե՞ անհատ սեփականատեր, որ երիտասարդի հետ գործարք անի։
Իսկ հարցին, թե ինչպես է գնահատում իր շանսերը, Թարվերդյանը պատասխանել է. «Բավականին մեծ, քանի որ այն տրամաբանությունը, որ ունի մեր քաղաքական ուժը, միշտ մեծագույն պահանջարկ ունի հասարակության մեջ։
Ճիշտ է ասել։ Չէ՞ որ նրա կուսակցությունը կոչվում է «Միացյալ Հայաստան»։