Օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առեւանգված արցախցի 3 երիտասարդների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Դրա մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։ «Հաշվի առնելով մեղադրյալների տարիքը, նրանց անկեղծ զղջումը եւ դատավարական օրենսդրության պահանջների պահպանումը` կիրառվել է մարդասիրության սկզբունքը, եւ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է»,– նշված է Ադրբեջանի տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նրանք 3-ն էլ ֆուտբոլիստներ են։ Նրանց նկատմամբ որպես պատիժ են նշանակվել 10-օրյա ազատազրկումն ու «Ադրբեջանի տարածքից արտաքսումը»։
Ավելի հաղ հայտնել էինք, որ հաշվի առնելով տղաների տարիքը` Բաքուն կարող է նրանց միայն վարչական պատասխանատվության ենթարկել, սակայն պնդում է, որ նրանց արտաքսեն Հայաստան։