Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երաշխավորում է, որ Ադրբեջանի կողմից առեւանգված երեք երիտասարդները շուտով կլինեն Ստեփանակերտում։ Արայիկ Հարությունյանը դրա մասին հայտարարել է Արցախի Ազգային ժողովում հասարակական, քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ քննարկումից հետո։
Արցախի նախագահը առեւանգված երիտասարդների ծնողներին հորդորել է օգոստոսի 29-ի առավոտյան լինել Արցախի նախագահական նստավայրում՝ նշելով, որ դրանից են կախված հետագա քայլերը։
Օգոստոսի 28-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Լաչինի միջանցքից առեւանգված արցախցի 3 երիտասարդների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Նրանց նկատմամբ որպես պատիժ են նշանակվել 10-օրյա ազատազրկումն ու «Ադրբեջանի տարածքից արտաքսումը»։