Ուկրաինայի ԳԱԱ սոցիոլոգիայի ինստիտուտի պատվերով անցկացված հարցման արդյունքներով՝ 2023-ի հունիսի դրությամբ ուկրաինացիների գրեթե 20%-ն իրեն համարում է ազգայնական: Ընդհանուր առմամբ, հարցվածների ավելի քան 30%-ը հարում է «աջ», 12%-ը՝ «ձախ» հայացքներին։
Ուկրաինացիների 83,5%-ը կարծում է, որ Ուկրաինայի հաղթանակը հնարավոր է միայն այն դեպքում, եթե վերադարձվեն 1991 թվականի դրությամբ հաստատված բոլոր տարածքները։
Միայն մոտ 4%-ն է համարում, որ բացի Ղրիմից՝ փետրվարի 24-ից հետո գրավվածի վերադարձը բավարար է պատերազմում Ուկրաինայի հաղթանակի համար։