Ճապոնական խոշորագույն ավտոարտադրողներից մեկի՝ Toyota Motor ընկերության 14 գործարաններից 12-ի աշխատանքը համակարգի խափանումից հետո դադարեցվել է: Խափանման պատճառները դեռ չեն հաղորդվում։
Ըստ ճապոնական NHK հեռուստաալիքի՝ աշխատանքի վերականգնման հեռանկար չկա։ Ստեղծված իրավիճակի վերաբերյալ ճապոնական ավտոմոբիլային կոնցեռնը պաշտոնական հայտարարություն չի արել։