«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն եւ «Հոդված 3» ակումբը ընդունում են ««Հոդված 3» լրագրողները` հանուն իրավունքների» մրցույթի հայտերը։
Մրցույթի մասնակցության համար հարկավոր է լրացնել հայտ։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 30-ն է։
Մրցանակաբաշխության ընթացքում նախատեսված են 3 հիմնական անվանակարգեր՝ լավագույն տեսալսողական նյութ/տեսանյութ, ռադիոհաղորդում/փոդքասթ, տպագիր կամ առցանց հոդված։
Յուրաքանչյուր անվանակարգում կտրվի երեք դրամական մրցանակ.
I տեղ՝ 430 000 դրամ (հարկերը ներառյալ)
II տեղ՝ 300 000 դրամ (հարկերը ներառյալ)
III տեղ` 170 000 դրամ (հարկերը ներառյալ)։
Նախատեսվում են նաեւ հատուկ մրցանակներ։ Մրցույթին մասնակցելու պայմաններին եւ մյուս մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։