Օգոստոսի 29-ին եւ 30-ին նախատեսվում է յուրաքանչյուր ընտանիքի վաճառել մեկ հաց: Ըստ Արցախի Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի՝ հացի բաշխման գործընթացը վերահսկելու են Պետական եկամուտների կոմիտեի, ոստիկանության եւ Ստեփանակերտի քաղաքապետարանի ներկայացուցիչները: Ցորենի աճող սղությամբ պայմանավորված՝ հատկապես Ստեփանակերտում օգոստոսի 29-ից ավելի է նվազել արտադրվող հացի ծավալը:
Առաջիկա օրերին հացի արտադրամասերին մատակարարվելու է որոշակիորեն կայուն ծավալի ալյուր՝ չնվազեցնելով նախորդ օրերի արտադրության ծավալները: Լուրերը, թե իբր առաջիկա երեք օրերին ալյուր ընդհանրապես չի մատակարարվելու, հիմնադրամում կեղծ են որակել։