Եթե մի կուսակցություն մտնում է ընտրապայքարի մեջ մայրաքաղաքի կենցաղային խնդիրները (բարեկարգում, կանաչապատում, աղբահանություն եւ այլն) լուծելու նպատակով ու հանկարծ տեսնում է, որ մարդկանց հետաքրքրում են աշխարհաքաղաքական խնդիրները, պետք է անմիջապես դադարեցնի քարոզարշավն ու գնա տուն։
Իրականում, սակայն, մարդկանց ոչ թե աշխարհաքաղաքական խնդիրներն են հետաքրքրում (Հայաստանը վաղուց դուրս է թռել այդ խնդիրների ծիրից), այլ Արցախում ապրող հայերի ֆիզիկական գոյության հարցը։
Էդ աշխարհաքաղաքականն ասում են, որ լսողը մտածի, թե «Հանրապետությունը» լուրջ, ծանրակշիռ կուսակցություն է, ու եթե իշխանական օրթախին սպառնացող վտանգ չլիներ, երբեք չէր մտնի մանր-մունր գործերի մեջ։