Հայաստանի պատմության թանգարանի եւ «Թուֆենկյան գորգեր» ընկերության համագործակցությամբ սեպտեմբերի 3-ից պատմության թանգարանում կբացվի «Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյանի հավաքածուից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Առաջին անգամ մեծ ծավալով ցուցադրվելու են Ջեյմս Թուֆենկյանի մասնավոր հավաքածուից 19-րդ դարի հայկական գորգերի տասնյակ հատընտիր նմուշներ, որոնք արտացոլում են հայկական գորգագործական ավանդույթների բազմազանությունը: Ցուցադրության վերաբերյալ մանրամասներին ծանոթացե՛ք այստեղ։