Ադրբեջանի իշխանությունները կարող են թույլատրել օգտագործել Հայաստանը Ղարաբաղին կապող Լաչին ճանապարհը Աղդամ-Ստեփանակերտ այլընտրանքային ճանապարհի բացումից հետո։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Ալիեւը Մակրոնին տեղեկացրել է նաեւ Բաքվից տարածաշրջանի հայ բնակչության համար մարդասիրական օգնություններով ավտոշարասյուն ուղարկելու մասին։
Ֆրանսիայի նախագահն իր հերթին նշել է, որ Փարիզը պատրաստ է «նպաստել իրավիճակի կայունացմանն ու լարվածության նվազմանը»։