Հայաստանի Հանրապետության տարածքում oգոստոսի 30-ին, սեպտեմբերի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, 29-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Օգոստոսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիսարեւելյան է՝ 2-4 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21 մ/վ արագությամբ։
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնել են նաեւ, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-ին աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։
Երեւան քաղաքում օգոստոսի 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 1-3-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում օգոստոսի 30–ի գիշերը եղել է 16-18 աստիճան, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 28-30 աստիճան տաքություն։