Ռուսաստանի մի շարք շրջաններ օգոստոսի 30-ին ենթարկվել են անօդաչուների զանգվածային հարձակման։ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը որսացել են Մոսկվայի, Ռյազանի, Կալուգայի, Բրյանսկի եւ Օրյոլի շրջաններում հերթապահող հակաօդային պաշտպանության ուժերը։ Հաղորդվում է նաեւ ծովային անօդաչու թռչող սարքերի որսալու մասին Ղրիմի Սեւաստոպոլի ծոցի տարածքում։
Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նաեւ Պսկովի օդանավակայանի վրա, ասել է Պսկովի մարզի նահանգապետ Միխայիլ Վեդերնիկովը։ Ըստ նախնական տվյալների՝ զոհեր եւ վիրավորներ չկան։ Ըստ շրջանի ղեկավարի ՝ ՌԴ ՊՆ ուժերը հետ են մղել հարձակումը։ Արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնել են, որ Պսկովի ռազմական օդանավակայանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետեւանքով խոցվել են չորս Իլ-76 ինքնաթիռներ: Հրդեհ է սկսվել, երկու օդանավ այրվել է։