Կիեւում ռուսական զինված ուժերի հրթիռային հարձակման հետեւանքով, ըստ նախնական տվյալների, երկու մարդ է զոհվել, մեկ մարդ վիրավորվել է: Կիեւի քաղաքային ռազմական վարչությունից հայտնել են, որ Կիեւի Շեւչենկովսկի շրջանում ձեռնարկության տարածքում անվտանգության երկու՝ 26 եւ 36 տարեկան աշխատակիցները զոհվել են բեկորների անկման հետեւանքով:
«Շեւչենկոյի շրջանում մեկ այլ կանչի ժամանակ բժիշկները հոսպիտալացրել են մեկ տուժածի, 24-ամյա աղջիկը կտրած վերքեր է ստացել ապակու բեկորներից»,- հայտնել է Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Նա հավելել է, որ հրշեջ-փրկարարական ծառայությունները շարունակում են աշխատել այն վայրերում, որտեղ բեկորներն ընկել են, մասնավորապես՝ Դառնիցկի թաղամասում եւ Ուկրաինայի մայրաքաղաքի Շեւչենկոյի շրջանի չորս հատվածներում:
Կիեւի քաղաքային ռազմական վարչությունից հայտնել են, որ եւս երեք մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ: