Օգոստոսի 31-ին Վիլյամ Սարոյանի ծննդյան 115-ամյակի առթիվ «Դարան» գրախանութը Սարոյանական օր կկազմակերպի: Սա առիթ է անդրադառնալու մեծանուն գրողին եւ նրա գրականությանը։
«Ճիշտ է, Սարոյանը վերժամանակային կատեգորիայի է փոխվել, այսինքն՝ վաղուց է վեր կանգնել ժամանակի չափման երկրային պատկերացումներից, բայց սա առիթ է նրան ու իր գրականությանն անդրադառնալու, իսկ Սարոյանին անդրադառնալը միշտ էլ շատ օգտակար է ու արդյունավետ, մինչեւ անգամ թերապեւտիկ նշանակություն ունի»,- նշել է Զավեն Բոյաջյանը:
Զավեն Բոյաջյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը սարոյանասերներին կսպասեն «Դարան» գրախանութում (հասցեն՝ Երեւան, Իսահակյան 16ա) 17.30-ից մինչեւ 20.00-ն: Գրախանութում կգործի 20% զեղչ նրանց համար, ովքեր կցանկանան գնել Սարոյանի գրքերից։