Czech Airlines ավիաընկերությունը վերսկսում է Պրահա-Երեւան-Պրահա երթուղով թռիչքները։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ չվերթերը վերսկսվում են այս տարվա հոկտեմբերի 2–ից: Թռիչքները կկատարվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի եւ հինգշաբթի:
Պրահա–Երեւան–Պրահա չվերթի տոմսի գները տատանվում են 201 հազարից մինչեւ 210 հազար դրամի (480-500 եվրո) սահմաններում: