Բաքուն առեւանգված երեք հայ երիտասարդներին մի քանի օրից ազատ կարձակի։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում լրագրողների հետ զրույցում դրա մասին հայտնել է Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը։ «Մեր գործընկերները հայտնել են` ադրբեջանական կողմը խաղաղապահների միջոցով փոխանցել է, որ մի քանի օրից մեր երիտասարդներին ազատ կարձակեն»,- նշել է Ղազարյանը։
Հարցին, թե ուր կվերադարձվեն երիտասարդները` Հայաստան, թե Արցախ, նախարարը նշել է, որ ամեն դեպքում երկու տարածքում էլ տղաներն ավելի ապահով կլինեն։
Նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւս երաշխավորել էր, որ Ադրբեջանի կողմից առեւանգված երեք երիտասարդները շուտով կլինեն Ստեփանակերտում։