Մեր հասարակությունում ընդունված է կարծել, թե տնայնագործական մեթոդներով թորվող օղին ավելի որակյալ է եւ օրգանիզմի համար պակաս վնասակար, քան գործարանային արտադրության ալկոհոլային խմիչքները:
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը զգուշացնում է՝ հատկապես գյուղաբնակ, հաճախ նաեւ քաղաքաբնակ բնակչության շրջանում ընդունված ավանդույթ է առավոտյան կամ յուրաքանչյուր սնվելու ընթացքում 50-100 գրամ տնայնագործական օղու գործածումը, ինչն իբր դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Այս պնդումները բացարձակ հիմնազուրկ են։
Տնայնագործական օղու թնդությունը սովորաբար էականորեն գերազանցում է գործարանային արտադրության օղու թնդությանը։ Չանցնելով անհրաժեշտ մշակում՝ տնայնագործական օղին, էթանոլից բացի, պարունակում է նաեւ օրգանիզմի համար խիստ վնասակար այլ նյութեր։