Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ի եւ 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 1-3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, 2-4-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ։
Քամին արեւմտյան է՝ 2-4 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնել են, որ օդի ջերմաստիճանը օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։
Երեւան քաղաքում օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 2-3-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում օգոստոսի 31-ի գիշերը եղել է 15-17 աստիճան, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 32-34 տաքություն։