«Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնն ու UniGrowth զարգացման կենտրոնը նախաձեռնել են սեմինար-քննարկում նորաձեւության եւ կլիմայի վերաբերյալ։
Կազմակերպիչները «Նորաձեւությունն ընդդեմ կլիմայի» միջոցառման ընթացքում անդրադառնալու են նորաձեւության, բիզնեսի՝ կլիմայի ու շրջակա միջավայրի վրա ազդեցությանը։
Միջոցառումը նպատակ ունի իրազեկելու հնարավոր վտանգներն ու քննարկելու լուծումները։ Այն ուղեկցվելու է խաղերով, խմբային քննարկումներով։
Նախատեսվում է նաեւ հագուստների փոխանակում։ Մասնակիցները կարող են իրենց հետ վերցնել օգտագործված, բայց լավ վիճակում գտնվող հագուստ, փոխարենը ընտրել մյուս մասնակցի բերածը։ Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին՝ 14:00-18:00-ն։ Ցանկացողները կարող են գրանցվել հետեւյալ հղումով։