Քիչ առաջ հրաժարական տալու մասին է հայտարարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Մինչ այդ նա Արցախի պետնախարարի պաշտոնից ազատել է Գուրգեն Ներսիսյանին ու նրա փոխարեն նշանակել ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանին: Իր ֆեյսբուքյան էջում Արայիկ Հարությունյանը գրել է. «Վաղը ես Արցախի Հանրապետության ժողովրդին ու Ազգային ժողովին եմ ներկայացնելու Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումս»:
Հրաժարական տալու մասին է հայտարարել Արցախի նախագահը
